«Ուրախ եմ, որ մեր մրցանակը գտել է իր առաջին արժանավոր դափնեկիրներին: Ես սրտանց շնորհավորում եմ նրանց այս հաջողության համար և մաղթում գիտական նոր բացահայտումներ: Սրանով, հարգելի´ մրցանակակիրներ, մենք ցանկանում ենք ոչ միայն գնահատել ձեր կատարած աշխատանքը, այլև հասարակական լայն հնչեղություն հաղորդել գյուտերին, որոնք ունեն համամարդկային նշանակություն»:
Հանրապետության նախագահի խոսքերի համաձայն, Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը պետք է խթանի գիտության զարգացումը, ինչպես նաև արժանի լինի հայ գիտնականի ու հայրենասերի հանճարի մեծությանն ու հիշատակին: Նախագահի հավաստմամբ, մեծ հեռանկարի մեջ այն հզոր ազդակ է հաղորդելու նաև հայկական աստղագիտության և ընդհանրապես գիտության վերելքին£ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: