AM
5 October 2010 - 11:27 AMT

Վրաերթի է ենթարկվել ոստիկանության ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրևանդի փողոցի թիվ 14 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 1979 թ. ծնված Տիգրան Սահակյանին: Նա տեղում մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: