AM
16 November 2010 - 15:21 AMT

Սևանի թունելի երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը իրականացվելու են շինարարական աշխատանքներ

Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող Սևանի թունելի երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը յուրաքանչյուր օր ժամը 01:00-6:00 իրականացվելու են շինարարական աշխատանքներ:

Ինչպես նշվում է Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ այդ պատճառով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ ճանապարհով:

«Խցանումներից խուսափելու նպատակով խնդրում ենք ավտովարորդներին հնարավորինս զերծ մնալ նշված օրերին գիշերային ժամերին Սևանի թունելի տեղամասով երթևեկելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ: