«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացավ Հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը:
Շուրջ երկու տասնյակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակվող «Կոմիտաս ռադիոժամի» ուղիղ եթերի ընթացքում գրանցում էին մեր հայրենակիցների նվիրատվության խոստումները: Իրենց ոգևորիչ կոչերով եթերում հանդես եկան Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի պատվավոր նախագահ Գերշ. Տ. Հակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչության անդամներ, հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: