Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը ծրագրում է մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը 15-20%-ով թեթևացնել միջնակարգ դպրոցներում հիմնական առարկաների ծրագիրը: «Մենք ծրագրում ենք վերանայել հանրակրթական դպրոցների ծրագիրը և պարզեցնել այն, ինչը թույլ կտա բարձրացնել երեխաների կողմից առարկայի ընկալման մակարդակը և չի նյարդայնացնի նրանց»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` այս ծրագիրը կիրագործվի Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ համատեղ, ինչը թույլ կտա կիրառել եվրոպական լավագույն փորձը:
«Պարզեցման ծրագրի հետ կապված ցանկացած առաջարկ կքննարկվի, ոչ մի անսպասելի բան չի լինելու»,- խոստացավ նախարարը: