Հունվարի 19-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է խորհրդի 31 անդամից 29-ը: Փակ գաղտնի քվեարկությամբ 28 կողմ ձայնով (մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել), խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է kրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:
Խորհուրդն Արմեն Աշոտյանի նախագահությամբ լսել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության 2010թվականի հաշվետվությունը, ինչպես նաև հաստատել բուհի 2011թվականի բյուջեն: