AM
27 January 2011 - 08:32 AMT

Զարուհի Պետրոսյան. Փետրվարին հունվարի համեմատ ջերմաստիճանը կնվազի միայն 1 աստիճանով

Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպել է Հայաստանի Հայհիդրոմետի օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա նշել է, որ առաջիկա 5 օրում Հայաստանի հարթավայրերում հատկապես ցերեկը սպասվում են տեղումներ անձրևի կամ թաց ձյան տեսքով, գիշերը` ձյան տեսքով, իսկ լեռնային շրջաններում ձյուն է տեղալու: Օդի ջերմաստիաճանը ցերեկը լինելու է 1-3 աստիճան զրոյից բարձր, գիշերը` 0-2:

«Փետրվարի 1-ին ջերմաստիճանը նվազելու է, և ամենուր սպասվում է ձյուն: Ցերեկը Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը լինելու է 0-1 աստիճան, գիշերը` -2-ից -4:

Պետրոսյանն ավելացրել է, որ փետրվարին տեղումների քանակը լինելու է նորմայից բարձր: Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի լեռնային շրջաններում ջերմաստիճանը նվազելու է մինչև -5-ից -9, տեղումների քանակը լինելու է մինչև 73 մմ: Արարատյան դաշտում ջերմաստիճանը սպասվում է -2 աստիճան, մայրաքաղաքում` -1 աստիճան, տեղումների քանակը` 17-37 մմ. «Փետրվարին հունվարի համեմատ ջերմաստիճանը երկրում նվազելու է միայն 1 աստիճանով: Փետրվարի կեսերին ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է»: