AM
27 January 2011 - 08:40 AMT

Արթուր Գրիգորյան Կենսաթոշակների վճարման նոր կարգը արդյունք կտա արդեն փետրվարին

Բացելով ՀՀ կառավարության նիստը՝ ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը ուշադրությունը հրավիրել է նրան, որ հունվարին լուրջ խնդիրներ առաջացան կապված կենսաթոշակների վճարման հետ: Նա նշեց, որ 4000 թոշակառու չեն ստացել 500 մլն դրամ ընդհանուր գումարի իրենց թոշակները: Այդ առնչությամբ կառավարությունը որոշել է փոխել թոշակների վճարման կարգը, որպեսզի կենսաթոշակառուն ինքը կարողանա ընտրել թոշակը ստանալու իրեն հարմար վայրն ու կարգը:

Սակայն, ըստ վարչապետի, նույնիսկ Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել, կապված թոշակառուների ցուցակների հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ թոշակների վճարման նոր կարգն ուղղված է ծառայությունների բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, այդ դաշտի ազատականացմանը՝ առևտրային բանկերի ներգրավման միջոցով:

Նախարարը հայտնել է, որ բացի «Հայփոստի» 90 գրասենյակներից և վճարահաշվարկային կազմակերպություններից, կենսաթոշակառուներին կսպասարկեն նաև 11 առևտրային բանկեր: «Նոր կարգի կիրառման արդյունքում կկրճատվեն հերթերը և արդեն փետրվարին կառավարության որոշումը տեսանելի արդյունք կտա»,-հավելել է նախարարը: