AM
29 January 2011 - 11:40 AMT

Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր:

Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: