AM
1 February 2011 - 11:30 AMT

Հայաստանի կառավարությունը կօգնի երիտասարդներին փորձառություն ձեռք բերել աշխատանքում

«Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունը մտադիր է 2011 թվականին ծրագրեր իրագործել որոնք կոչված են աշխատանքի փորձ հաղորդելու երիտասարդներին, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է այդ կառույցի պետ Սոնա Հարությունյանը:

Այդ համատեքստում նա հավելել է, որ ըստ ՀՀ ԱԺ «Բնակչության զբաղվածության և գործազուրկների սոցիալական պաշտապնության մասին» օրենքում կատարված ուղղումների, համագործակցություն կհաստատվի գործակալության և գործատուների միջև, ինչը կօգնի երիտասարդներին, որոնք ունեն կրթություն, սակայն, չունեն անհրաժեշտ փորձ, աշխատանքային պրակտիկա ստանալ:

Գործակալության պետը նշել է, որ աջակցության միջոցներից մեկը կարող է լինել սկզբնական փուլում ՀՀ կառավարության կողմից ըստ պայմանագրի աշխատանքի անցած երիտասարդներին նվազագույն աշխատավարձի վճարումը, քանի դեռ նրանք համապատասխան փորձ չեն ձեռք բերել:

Սոնա Հարությունյանը հայտնել է նաև, որ նման ծրագրեր մարզերում մտադիր է իրականացնել նաև ՀԲ-ն «Սոցիալական ոլորտի կառավարում» ծրագրի շրջանակներում: