Մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքով երթևեկության և հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ:
Աշխատանքներում ներկայում ներգրավված են ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր հատուկ տեխնիկայից 35-ը` այդ թվում ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ և ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է: Այս պահի դրությամբ փողոցների և մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ և մոտ 160 խմ ավազ:
Բոլոր վարչական շրջաններում, հատկապես մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում, ներկա պահին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են: