ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է փետրվարի 2-ի, ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհների անցանելիության մասին.
Փակ են Շիրակի մարզի Եղնաջուր, Անիպեմզա, Պաղակն, Արդենիս, Աղվորիկ Ծաղկունք, Սիզավեր, Սարագյուղ, Ղազանչի, Մեծ Սեպասար-Փոքր Սեպասար, Հարթաշեն, Մուսաելյան, Գոգահովիտ, Թորոս, Արփենի, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար ճանապարհները, որտեղ աշխատում է 28 միավոր տեխնիկա:
Փակ է նաև Արարատի մարզ Ուրցալանջը, իսկ Տիգրանաշենի ճանապարհը դժվար անցանելի է: Այնտեղ աշխատում է 4 միավոր տեխնիկա:
Դժվարանցանելի են համարվում Արագածոտնի մարզի Արագածոտն-Վարդենիս, Թթուջուր, Ձորագլուխ, Զովասար, Գառնահովիտ ճանապարհները: Այնտեղ գործարկված է 3 միավոր տեխնիկա:
Դժվարանցանելի են Կոտայքի մարզի Կապուտան, Հատիս-Զովաշեն, Վայոց ձորի՝ Աղնջաձոր, Թառաթումբ, Սերս, Արտաբույնք, Բարձրունի, Հերհեր, Խնձորուտ,Կարմրաշեն, Ազատեկ ճանապարհները, Գեղարքունիքի Վարդենիս-Ճամբարակ ճանապարհաը Սյունիքի բոլոր համայնքային ճանապարհները:
Ճանապարհների մաքրման համար գործարկվել է 68 միավոր տեխնիկա: