AM
2 February 2011 - 12:03 AMT

Քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել Երևանի զարգացմանն առնչվող բոլոր նախաձեռնություններին

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Ղազախստանում այսօր հայկական մեծ համայնք կա` հավելելով, որ հայերը լուրջ ներդրում ունեն երկրի տնտեսական և քաղաքական կյանքում:

Կողմերը հստակեցրին համագործակցության հնարավոր բնագավառները` կարևորելով առկա ներուժն առավելագույն օգտագործելու անհրաժեշտությունը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին և նախաձեռնություններին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: