AM
7 February 2011 - 12:55 AMT

ՀՀ տրանսպորտի նախարարություն. Երևան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհն ու Սելիմի լեռնանցքն արդեն երթևեկելի են

Փետրվարի 7-ին` ժամը 15:00-ի դրությամբ, փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան տեղումների, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ Երևան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքն ամբողությամբ արդեն բաց են և երթևեկելի, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը:

Վատ տեսանելիության և բքի պատճառով փակ է Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածը: