AM
11 February 2011 - 06:47 AMT

Երևանում մարտի 7-ին տեղի կունենա «Ամեն ինչ կանանց համար» ցուցահանդեսը

2011-ի մարտի մարտի 7-ին Երևանում տեղի է ունենալու «Ամեն ինչ կանանց համար» երրորդ միջազգային ցուցահանդեսը: Ինչպես նշվում է ցուցահանդեսի կազմակերպիչ «Էկո» կենտրոնի հաղորդագրությունում, ցուցահանդեսին մասնակցում են անվանի հայկական և միջազգային կազմակերպություններ` գեղեցկության և առողջության կենտրոններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մազերի և մաշկի խնամքի միջոցների արտադրողներ և ներկրողներ: Ցուցահանդեսին մասնակցելու են նաև նկարիչներ և քանդակագործներ, հագուստի և ոսկերչական իրերի դիզայներներ, օրգանական սննդամթերքի արտադրողներ, ամսագրեր և թերթեր:

«Ցուցահանդեսին մասնակցող կազմակերպությունները ոչ միայն կարող են ներկայացնել իրենց, այլ նաև շահույթ ստանալ արտադրանքի վաճառքից և ընդլայնել իրենց հաճախորդների շրջանակը», նշվում է հաղորդագրությունում:

Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է արժեքավոր մրցանակների խաղարկություն, նորաոճ հագուստի ցուցադրություն, համերգ: