AM
14 February 2011 - 10:11 AMT

Բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ պահանջում են ՀՀՀ-ից օբյեկտիվորեն լուսաբանել իրենց խնդիրները

Երևանում բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Ռադիոտան դիմաց: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, առևտրականները բողոքել են փողոցային առևտուրն արգելելու հետ կապված դեպքերի Հայաստանի Հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) կողմից խեղաթյուրված լուսաբանման դեմ:

Ակցիայի մասնակիցները Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդին հանձնել են հայտարարություն, որում ներկայացրել են դժգոհությունը ՀՀՀ աշխատանքից:

«Հանրային հեռուստատեսությունը հարկատուների վճարներով պարտավոր է ճշմարտությունը ներկայացնել մի քանի հազար մարդու ճակատագրի մասին»,- նշել են ակցիայի մասնակիցները:

Նրանք հաղորդել են, որ մտադիր չեն դադարեցնել բողոքի ակցիաները և մտադիր են փետրվարի 15-ին հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ: