«Համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ՝ Սբ Էջմիածինը չի միջամտում պետական կառույցների աշխատանքին: Հակառակը, Սբ Էջմիածինը հնարավորություններ ունի, որոնք կարող է ի նպաստ բերել հայ գյուղացուն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: Ըստ նրա, ՀԱԵ հովանավորությամբ գործող որոշ կառույցներ ծառայություններ են տրամադրում նաև գյուղատնտեսության ոլորտում: «Անհրաժեշտության դեպքում եկեղեցին կարող է օգնել որոշ համայնքներին համակարգել իրենց աշխատանքը»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ ծեսեր է ունեցել, որոնք սերտորեն կապված են գյուղական աշխատանքների հետ: «Հայոց եկեղեցին պետք է լինի հայ գյուղացու կողքին»,-ասել է քահանան: