Ամենայն Հայոց կաթողիկոսը Վրաստան կայցելի 2011թ. երկրորդ կեսին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը: Ըստ նրա, արդեն պայմանավորվածություն կա Գարեգին Երկրորդի այցի մասին, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ: Նա նշել է, որ կաթողիկոսի առաջիկա այցը վճռորոշ կլինի ՀԱԵ և ՎՈՒԵ միջև առկա խնդիրների լուծման առումով:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիան ու Վրաստանը պայմանավորվել են երկու երկրների տարածքում մեջիթների ու եկեղեցիների վերականգնման ու կառուցման մասին՝ քահանա Վահրամ Մելիքյանն ասել է, որ այդ հարցը չի առնչվում Սբ Էջմիածնին, այն վերաբերում է այդ երկու երկրներին:
Ավելի վաղ նման հաղորդագրություն էր հայտնվել վրացական ԶԼՄ-ներում, սակայն Թուրքիայի ու Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը նման հարց չի քննարկվել: