AM
15 February 2011 - 09:03 AMT

Նորայր Մուրադխանյան. Նոր կենսաչափական անձնագրերը կարժենան մոտ 15 հազար դրամ

Նոր կենսաչափական անձնագրերը կարժենան մոտ 15 հազար դրամ, իսկ նույնականացման քարտերը՝ 1000 դրամ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանության անձնագրերի և մուտքի արտոնագրերի բաժնի պետ Նորայր Մուրադխանյանը:

Նա ընդգծել է, որ կենսաչափական անձնագրերի ճշգրիտ արժեքը հայտնի կդառնա միայն ինքնարժեքը պարզելուց հետո: Մուրադխանյանը հայտնել է նաև, որ կառավարությունը դեռսև չի որոշել, թե ով կարտադրի քարտերն ու անձնագրերը՝ լեհական Polish Security Printing Works-ը թե ֆրանսիական Oberthur-ը, որոնք հաղթել են կենսաչափական անձնագրերի պատրաստման մրցույթում:

Մուրադխանյանն ընդգծել է, որ կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի ներդրումն ուղղված է փաստաթղթերի հուսալիության ավելացմանը և քաղաքացիների ու փաստաթղթերի նույնականացման պարզեցման համար: Նա հավելել է, որ նոր փաստաթղթերը կհեշտացնեն ՀՀ քաղաքացիների մուտքը այլ երկներ: