AM
15 February 2011 - 14:18 AMT

Հայաստանի վարչապետը հանձնարարել է վերանայել կրթական հաստատությունների հավատարմագրման կարգը

Փետրվարի 15-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը երկրի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ու հիմնադրամի տնօրենին հանձնարարել է համատեղ վերանայել և վերամշակել ՀՀ կրթական հաստատությունների ինստիտուցիոն և ծրագրային հավատարմագրման կարգը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդի նիստում, նկատի ունենալով ՀՀ ֆինանսների նախարարի դիտողությունները, ընդունվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2011թ. բյուջեի նախահաշիվը: