Փետրվարի 17-ին Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկեց «Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառ»-ը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եռօրյա տոնավաճառին մասնակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինըª աստվածաբանական, հայագիտական, ջատագովական, ծիսական շուրջ հիսուն նոր հրատարակություններով:
Տոնավաճառի բացման արարողությանը ներկա Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը գոհունակությամբ նշեց գրքի ցուցահանդեսի հանդեպ նկատվող մեծ հետաքրքրությունը, որ միջոցառումը իսկական տոնի է վերածել£ Նաթան սրբազանը ուրախալի նկատեց նաև այն, որ համակարգչի դարում Հայաստանում տպագիր գրքի նկատմամբ յուրահատուկ սեր և վերաբերմունք կա, հայտնում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը:
Տոնավաճառին մասնակցում են Երևանի մոտ 30 հրատարակչություններ: «Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը» անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրա քաղաք հռչակելուն ընդառաջ: