Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը: Հայերենը հնդեվրոպական ընտանիքի լեզու է, որն առանձին խումբ է կազմում: Այն ամենահին գրավոր լեզուներից է:
Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո առաջացավ ազգային այբուբեն ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Այդ խնդրով հայ եկեղեցին հանձնարարեց զբաղվել Մեսրոպ Մաշտոցին, որը 405թ-ին ստեղծեց հայոց այբուբենը: Այբուբենում Մաշտոցին հաջողվեց պատկերել հայոց լեզվի հնչյունաբանությունը: Դա նպաստեց Հայաստանում քրիստոնեության տարածմանը և ազգային գրականության զարգացմանը:
Ողջ աշխարհում հիմա հայոց լեզվով խոսում է շուրջ 15 միլին մարդ:
Տոնի հետ կապված` Հայաստանի Ազգային գրադարանում, երկրի ուսումնական հաստատություններում տեղի կունենան մի շարք միջոցառումներ: