Ադրբեջանի ղեկավարությունը միավորում է իր բոլոր պատմաբանների ուժերը հակահայկական քարոզչություն իրանակացնելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը: Նրա խոսքերով, բանը հասել է նրան, որ հայկական պատմության մեջ չի մնացել մի ոլորտ, որն աղճատված չլինի ադրբեջանցի պատմաբանների կողմից: Այդ առումով նա նշել է, որ եթե նման վարքագծին չտրվի համապատասխան պատասխան, ապա «ժամանակի հետ ցանկացած սուտ կարող է ճշմարտություն դառնալ»: Նա անդրադարձել է Գորիսում 2010-ի հոկտեմբերի 16-ին սփյուռքի լրագրողների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որտեղ նա հայտարարել է, որ Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի տարածումը, որն իրականանում է ամենաբարձր մակարդակում:
Հայ փորձագետը նշել է, որ որքան էլ ադրբեջանական կողմը ջանքեր գործադրի, մեկ գիտական ապացույցը կարող է ձախողել բոլոր այդ կեղծիքները: