AM
23 February 2011 - 14:14 AMT

Հայաստանի կառավարությունում քննարկվեցին անտառապատման խնդիրները

Հայաստանի կառավարությունում փետրվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Օրակարգի հարցերի շարքում ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ. գործունեության հաշվետվությունը, որը հաստատվեց Հոգաբարձուների խորհրդի կողմից:

Անդրադառնալով հիմնադրամի 2011թ. անելիքներին` Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման և անտառապատման աշխատանքների ծրագրերի մասին, որոնք հավանության են արժանացել խորհրդի անդամների կողմից: Նշված ծրագրերի շրջանակում առաջին փուլով նախատեսվում է հիմնել 20 հա անտառտարածք` իր ցանկապատով, երկրորդ փուլում` 2012թ., անտառապատել մնացած 31 հա տարածքը: -ԱՊ-