Մարտի 8-ին Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-14 աստիճան, այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Հիդրոմետկենտրոնի օպերատիվ բաժնի վարիչ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքերով, առաջիկա օրերին եղանակը մի քիչ կցրտի, սակայն մարտի 6-ից կբարձրանա մինչև 5-10 աստիճան: Միաժամանակ, Պետրոսյանը նշել է, որ սպասվում է ամպամածության և տեղումների ավելացում: Նա չի համաձայնվել այն պնդման հետ, որ մարտի 8-ին Հայաստանում միշտ ցուրտ է, նշելով, որ ցուրտ եղանակ եղել է միայն 1985-ին` -15 աստիճան: