AM
2 March 2011 - 09:25 AMT

Զարուհի Պետրոսյան. Այս տարի նույնիսկ հնարավոր ցրտահարություններն արգելք չեն հանդիսանա գյուղատնտեսության համար

Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, 2011-ին եղանակը գյուղատնտեսության համար բարենպաստ կլինի:

Նրա խոսքերով, նույնիսկ եթե առաջիկա ամիսներին ցրտահարություն լինի, ապա դա վնաս չի տա, քանի որ այս տարի վեգետացիոն շրջանն այդպես վաղ չի սկսվել, ինչպես անցյալ տարի:

Նրա խոսքերով, փետրվարը բոլոր առումներով բարենպաստ ամիս էր, մասնավորապես ձյան շերտը դրական է ազդել գյուղատնտեսության համար