AM
4 March 2011 - 08:41 AMT

Ծաղկաձորի կանցկացվի «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագիրը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 5-6-ը Ծաղկաձորի երիտասադրական կենտրոնում կանցկացվի «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագիրը: Նման ծրագիր Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ: Իր բնույթով աննախադեպ այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջ ապրելակերպի ծրագրերի շրջանակներում: «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ճամբար» ծրագրին հիմնադրամի ծաղկաձորյան կենտրոնում կմասնակցեն 7-14 տարեկան դիաբետով հիվանդ 35 երեխաներ և նրանց հետևող բժիշկներ: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նպատակ ունի երեխաներին և նրանց խնամող ծնոնղերին կտրել առօրյա հոգսերից, նրանց տալ հնարավորություն վայելել ծաղկաձորյան բնությունն ու մաքուր օդը: Հանգիստը կհամատեղվի նաև բժիշկների հետ հանդիպումներով: Այդ ընթացքում երեխաներին ու նրանց ծնողներին կտրվեն գործնական հմտություններ, գիտելիքներ, հանդիպումների ժամանակ բժիշկները կվարեն ուսուցողական զրույցներ, որոնց ընթացքում ճամբարի մասնակիցներին կմատուցվի անհրաժեշտ և մատչելի ինֆորմացիա տարբեր իրավիճակներում երեխաների ճիշտ դրսևորման, նախընտրելի վարքագծի, սեփական սննդային ռացիոնին ճիշտ հետևելու և սեփական առողջությունը չվնասելու մասին:

Երկօրյա ճամբարի ընթացքում երեխաներին կուսուցանվի նաև, թե ինչպես ինքնուրույն հետևեն իրենց առողջական վիճակին, ինչպես դրսևորեն իրենց առանձնահատուկ պայմաններում և ինչպես ճիշտ սնվեն:

Ուստի իր բնույթով աննախադեպ այս ծրագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախատեսում է անհրաժեշտ ինֆորմացիան անմիջապես հասցնել անձամբ երեխաներին և նրանց ծնողներին: Ծրագրի հիմնական նպատակն է երեխաների և նրանց ծնողների շրջանում ձևավորել որոշակի վերաբերմունք շաքարային դիաբետի նկատմամբ, այն է` դիաբետին վերաբերվել ոչ թե իբրև հիվանդության, այլ ` իբրև կենսակերպի: Քանի որ այս գաղափարի արմատավորումը միայն թույլ կտա երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակություն և չօտարվել շրջապատից ու իրենց հասակակիցներից, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը: