Սանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության պետական թանգարանում մարտի 10-ից մայիսի 10-ը տեղի կունենա ցուցահանդես՝ նվիրված Ռուսաստանի հայերի պատմությանը: Ցուցահանդեսում ընդգրկված են 18-րդ դարից մինչև 21-րդ դարի սկզբի յուրօրինակ ցուցանմուշներ թանգարանի հավաքածուից և անվանի մոսկովյան լուսանկարիչ Իվան Դեմենտիևսկու աշխատանքները: Ցուցահանդեսը սկսվում է Դեմենտիևսկու՝ Հայաստան կատարած «ֆոտոճանապարհորդությունից», իսկ հետո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ժամանակակից կյանքի հետ ծանոթությունից:
Ցուցահանդեսի համար հիմք են կազմում Կրոնի պատմության թանգարանի հավաքածուի հուշարձանները, որոնք ծանոթացնում են ՀԱԵ պատմության, ժամերգության առանձնահատկությունների հետ: Ցուցահանդեսում ներկայացվելու են շուրջ 120 ցուցանմուշներ՝ սրբապատկերներ, եկեղեցական պարագաներ, հոգևորականների հանդերձներ, գրքեր, արխիվային փաստաթղթեր և այլն:
Ցուցահանդեսի առանձին բաժին են կազմում Ռուսաստանի հայկական սփյուռքը ներկայացնող հուշարձանները: Հատուկ տեղ է հատկացված ռուս-հայկական փոխհարաբերությունների պատմությանը և դրանց մեջ մեծ դեր խաղացած Լազարևների տոհմին: