Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվել են 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորներին նվիրված հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները: Այդ ճակատամարտի արդյունքում Արևելյան Հայաստանն ազատագրվել է պարսկական լծից և միացել Ռուսաստանին, հաղորդում է Երևանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:
Այդ ժամանակ Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ պայքար պարսկական գահի թագաժառանգ Աբաս Միրզայի բանակի և գեներալ-լեյտենանտ Ա. Ի. Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական ռազմական ջոկատի միջև: Օշականի մոտ տարած հաղթանակը հավերժացվել է 1833-1834թթ. հուշարձանով` ի պատիվ զոհված ռուս զինվորների: