Այսօր Երևանում ներկայացվել է «Հայաստանյան արհմիություններ. Խնդիրներ, մարտահրավերներ ու կարիքներ» խորագրով զեկույցը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներն է հայտարարել APR Group իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության աշխատակից Լիանա Բալյանը, որը մասնակցել է զեկույցի կազմմանը, զեկույցի նպատակն է ներկայացնել այն խնդիրները, որ ունեն արհմիությունները Հայաստանում, պարզել նրանց գործունեության հիմնական ուղղությունները:
«Եթե նախկինում արհմիությունները հիմնականում զբաղվում էին սոցիալական բարիքների բաշխմամբ և վերահսկողություն էին իրականացնում աշխատանքի պայմանների հանդեպ, ապա այսօր պատկերն այլ է: Արհմիությունները կորցրել են երբեմնի հեղինակությունը»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ այսօր ՀՀ տարածքում արհմիության անդամ է հանդիսանում մոտ 251 հազար մարդ, ինչը կազմում է աշխատողների ընդհանուր թվի 23,4 տոկոսը:
Լիանա Բալյանն ընդգծել է նաև, որ արհմիությունների աշխատանքին խանգարող հիմնական գործոններն են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի պակասը, չկայացած ժողովրդավարությունն ու հանրության պասիվությունը: