AM
23 March 2011 - 12:02 AMT

Երևանում կայացել է կլոր սեղան «Ոչ աղանդներին» թեմայով

Մարտի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնը» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդական կենտրոնն անցկացրել են քննարկում «Ոչ աղանդներին» թեմայով:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքերով, նման հանդիպումները քաղաքական նպատակ չեն հետապնդում: «Պետք է պայքարել այնպիսի չարիքի դեմ, ինչպիսին աղանդն է, և երիտասարդները պետք է կանգնեն եկեղեցու կողքին և պայքարեն նման երևույթների դեմ»,- ասել է Ավագյանը:

Սարկավագ Գեղամ Ավետիսյանը նշել է, որ նման միջոցառումները նպաստում են երիտասարդությանն իրազեկելուն. «Աղանդների հետ ճիշտ պայքարը եկեղեցին լավ ճանաչելն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ունենանք առողջ հասարակութուն և մարդիկ գնան եկեղեցի»:

Կլոր սեղանի մասնակիցները հանդես են եկել աղանդների և դրանց բացասական ազդեցության մասին զեկույցներով: