Տեղեկություններն այն մասին, որ Երևանի պետական համալսարանի շենքում ռումբ է տեղադրված, կեղծ էին: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, տվյալ պահին աշխատանքներ են տարվում պարզելու համար զանգահարողի անձը:
Այսօր 12:50-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ԵՊՀ աշխարհագրության մասնաշենքում ռումբ է տեղադրված: Պարապմունքները դադարեցվել են: Ուսանողներին խնդրել են լքել տարածքը, որտեղ ոստիկանության աշխատակիցները ստուգում են իրականացրել: