AM
24 March 2011 - 15:28 AMT

Զոհված զինծառայողների ութ ընտանիքներ բնակարան են ստացել Գյումրիում

Հայաստանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը բնակարանի հավաստագիր է հանձնել զոհված զինծառայողների ութ ընտանիքների, որոնք անօթևան էին մնացել: Բնակարանները գտնվում են Գյումրու Մուշ-2 թաղամասում: Բնակարանները պաշտպանության նախարարությանն են հատկացվել Հայաստանի կառավարության` այս տարվա մարտի 10-ի որոշման համաձայն: Մի ընտանիք ստացել է մեկ սենյականոց, երեք ընտանիքներ` երկու սենյականոց և չորս ընտանիքներ` երեք սենյականոց բնակարաններ: