2011-ի առաջին կիսամյակի վերջում Երևանի տասը հասարակական վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Նրա խոսքերով, տեսախցիկները տեղադրվելու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում` Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անվաբարարության պատճառով տեսախցիկները տեղադրվելու են առայժմ քաղաքի կենտրոնում:
Նազարյանը նշել է, որ տեսախցիկների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հեշտ և արագ բռնել հանցագործներին և խուլիգաններին, որոնք խախտում են հասարակական կարգը: «Տեսախցիկներն աշխատելու են շուրջօրյա»,- ասել է նա և հավելել, որ դեռևս հայտնի չէ տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են մայրաքաղաքում: