AM
25 March 2011 - 13:53 AMT

Ֆուտբոլի ռուս երկրպագուներն աչքի են ընկել արդեն օդում՝ վիճաբանելով, հայհոյելով, միմյանց հարվածելով

Մարտի 25-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն է կատարվում:

Ոստիկանության ծառայողները ինքնաթիռի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ` 1970 թ. ծնված Անտոն Վ.-ին, 1980 թ. ծնված Բոգդան Ա.-ին, 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, 1982 թ. ծնված Սերգեյ Պ.-ին, 1975 թ. ծնված Դմիտրի Կ.-ին և 1980 թ. ծնված Միխայիլ Գ.-ին:

Պարզվել է, որ թռիչքի ժամանակ նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ` խախտելով հասարակական կարգը, ասվում է ոստիկանության կայքում զտեեղված հաղորդագրության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: