Ապրիլի 1-ից մինչև 300 խմ գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի սակագինը 30%-ով կնվազի: Այդ մասին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ հաղորդել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Ինչպես հաղորդում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, փոխվարչապետը հաղորդել է նաև, որ ՀՀ կառավարությունն այս տարի նախատեսում է ոչ միայն իրականացնել գարու սերմացույով ապահովելու ծրագիրը, այլև գյուղացիական տնտեսությունների համար էժան վարկային ռեսուրսների հնարավորություն ստեղծել: