AM
1 April 2011 - 08:06 AMT

Լվովում շարունակվում են տեղի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները

2011 թվականին Լվովում կշարունակվեն տեղի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մասնավորապես, նախատեսվում է կատարել բակի բարեկարգման աշխատանքներ, որը միացնում է Հայկական փողոցը Լեսյա Ուկրաինկայի փողոցի հետ, հայտնել են Լովովի քաղխորհրդի մամլո ծառայությունում:

«2009 թվականին վերականգնվել են միայն Լվովի կարեւորագույն օբյեկտները, քանի որ ամեն ինչի համար միջոցները չբավականացրեցին ճգնաժամի պատճառով: 2010 թվականին կառուցվեց աշտարակը, զանգակատունը եւ անցումը: Շարունակվում են հայկական եկեղեցու հարավային պատի որմնանկարների վերականգնողական աշխատանքները, աշխատանքները հայկական եկեղեցում արդեն ավարտված են, մնացել են միայն մանր գործերը: 2011թ. կարգի կբերվի հայկական եկեղեցու բակը եւ կսկսվի եկեղեցու վերականգնումը: Կվերականգնվի նաեւ «Գողգոթա» փայտե քանդակը»»,-այդ մասին հայտարարել է Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն, հաղորդում է Analitika.at.ua-ն: