Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մասնավոր ներդրմամբ նոր հասարակական զուգարանների կառուցման ծրագիր: Ծրագրի շրջանակում առաջարկվում է թվով 43 տեղ վարչական շրջանների տարածքներում` մինչև 20 քմ մակերեսով:
Մասնավոր ներդրողներին կտրամադրվի նաև կառուցապատման իրավունք և «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից հաստատված տիպային էսքիզ, հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: