Ապրիլի 7-9 Երևան կայցելեն ՌԴ «Ռոսկոսմոս» միավորման պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՌԴ Հերոս, տիեզերագնաց-օդաչու Միխայիլ Տյուրինը, տիեզերական թռիչքների ծրագրում ներգրավված ռուսաստանյան առաջատար գիտական կենտրոնների գիտնականներ:
ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի աշխատակազմին առընթեր «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամը ապրիլի 1-11 կազմակերպում է «Միասնության կովկասյան էստաֆետ. Յու. Գագարինի տիեզերական թռիչքը՝ որպես ժողովուրդների հզոր միության հերոսական աշխատանքի արդյունք» խորագրով մեծ համաժողով, նվիրված Տիեզերագնացության համաշխարհային օրվան և մարդու դեպի տիեզերք առաջին թռիչքի 50-ամյակին: Միջոցառման գլխավոր նպատակներն են. տիեզերքի նվաճման գործում ԽՍՀՄ վիթխարի ջանքերի արդիականացումը, որը հնարավոր է դարձել ԽՍՀՄ ժողովուրդների միասնականության շնորհիվ, և ԽՍՀՄ նախկին հանրապետություններին տիեզերքի նվաճման մասնակից-պետությունների կարգավիճակի շնորհումը, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի զարգացման և իրագործման մեջ Անդրկովկասի ժողովուրդների ավանդի ներկայացումը:
Համաժողովը ընթանում է երկու փուլով. առաջինը՝ ապրիլի 1-2 Զվյոզդնի քաղաքում (Մոսկվայի մարզ), երկրորդը՝ ապրիլի 4-ից կովկասյան հանրապետությունների մայրաքաղաքներում:
Պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ հանրապետության ղեկավարության հետ, հանդիսավոր նիստ ՀՀ ԳԱԱ նախագահությունում, հանդիպում Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի ուսանողների հետ, ասվում է «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի» մամլո հաղորդագրության մեջ: