AM
7 April 2011 - 12:47 AMT

Երևանում բացվել է «Մարդը և տիեզերքը» խորագրով ֆիլատելիստական ցուցահանդեսը

Ապրիլի 7-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ «Մարդը և տիեզերքը» խորագիրը կրող ֆիլատելիստական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ընդգրկված են նամականիշների շուրջ 14 մասնավոր հավաքածուներ, տարբեր թեմաներով, սակայն շեշտը դրված է Յուրի Գագարինի և տիեզերագնացության թեմային: «Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ` միջազգային և հանրապետական ցուցահանդեսների կազմակերպման առումով: Վստահ եմ, որ այս ցուցահանդեսը մի նոր էջ կբացի Հայաստանում ֆիլատելիայի զարգացման համար», ասաց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ֆիլատելիստների միության, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայփոստի կողմից:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: