AM
12 April 2011 - 11:16 AMT

Քաղաքապետը ցավ է ապրում երևանյան փողոցներում մարմնավաճառներ տեսնելիս

Երևանյան փողոցները մարմնավաճառներից մաքրելը Երևանի քաղաքապետարանի գործառույթների մեջ չի մտնում: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Քաղաքապետը նշել է, որ ցավ է ապրում նման երևույթների համար: «Եթե 10-15 տարի առաջ ինձ ասեին, որ Երևանում նման վիճակ է լինելու, ես չէի հավատա: Սակայն, դա քաղաքապետարանի գործառույթը չէ, մենք մեր գործառույթն ենք կատարում։ Դա գուցե ոստիկանության կամ այլ կառույցի խնդիր է»,- ասել է քաղաքապետը: