«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գովազդային ակցիաներից ստացված միջոցների մի մասը տրամադրեց Հայաստանի տարբեր մարզերի կարիքավոր ընտանիքների երեխաների բուժման կազմակերպմանը: 1-ից մինչև 16 տարեկան տասը երեխաի համապատասխան վիրահատությունները կիրականացվեն Երևանի բժշկական հաստատություններում: Ծրագիրն իրականացվում է «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի հետ համատեղ:
«ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացնում է աճող սերնդի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Սակայն այս ծրագիրը յուրահատուկ է, քանի որ տարբեր մարզերի երեխաները կարող են հաղթահարել հիվանդությունները շնորհիվ մեր հաճախորդների անմիջական մասնակցության: Յուրաքանչյուր մարդ, ով մասնակցել էր մեր ընկերության կողմից կազմակերպված ակցիաներին իր լուման է ներդրել բարի գործում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մեզ մոտ գրանցված են կարիքավոր ընտանիքների երեխաներ, ում անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն` բժշկական օգնություն ստանալու համար: Շնորհիվ «ԱրմենՏել» ընկերության աջակցության, երեխաների մի մասը կվիրահատվի և կանցնի վերականգնողական կուրսեր», – ասաց «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Նշենք, որ «Հաջողակ պաստառներ» գովազդային վիճակախաղը, որը տեղի ունեցավ 2010թ-ի դեկտեմբերի 2-ից մինչև 2011թ-ի փետրվարի 2-ը, ուղված էր շարժական բովանդակության ծառայությունից օգտվելու խրախուսմանը: Կազմակերպիչների հաշվարկով Beeline բաժանորդների յուրաքանչյուր վեցերորդ գնումը կատարվել է երեխաների բուժման և հետագա վերականգնողական գործընթացի կազմակերպման օգտին: