AM
22 April 2011 - 08:26 AMT

Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը կաշխատի մինչև մարդկանց հոսքի դադարումը

Ցեղասպանության թանգարանն ապրիլի 24-ին կաշխատի մինչև մարդկանց հոսքի դադարումը, լրագրողներին հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:

Մանուկյանը ավելացրեց, որ հնարավոր է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ այլ ժամերին լինի: «Մարդկանց ամենամեծ հոսքը սովորաբար լինում է ժամը 5-ից հետո: Այս տարի հնարավոր է մարդիկ ավելի վաղ գան, որ երեկոյան նշեն Զատիկը տանը»,- ասել է Մանուկյանը: Նա նաև կոչ է անում հասարակությանը, որ ընկալեն նաև վերածննդի գաղափարը: «Մարդիկ ցեղասպանությունից հետո վերապրեցին ու հարություն առան: Այս տարի երկու իրադարձությունները կմիահյուսվեն»,-ասել է նա: Մանուկյանը նաև հավելեց, որ առաջին անգամ է ապրիլի 24-ը համընկնում Զատկի հետ, քանի որ այն որպես հիշատակի օր առաջին անգամ հայտարարվել է 1921 թ.-ին, որն էլ համընկել էր Ծաղկազարդի հետ: