Հայաստանի կառավարության կողմից տեխզննման կանոնների փոփոխությունը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, լրագրողներին է հայտնել ավտոսեփականատերերի իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և ավտոմեքենաների նորմալ տեխզննում անցկացնելու խնդիրը բաց է մնում: Հովհաննիսյանն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը, որ ինչպես և նախկինում, տեխզննում անցկացնելու հսկողության բացակայությունն է: Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանն իր հերթին հայտնել է, որ կառավարության ներմուծած փոփոխությունները կհանգեցնեն ՃՏՊ ավելացման: