Ապրիլի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 19:15-ին, Կոմիտասի արձանի մոտ մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառումը կազմակերպվել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից:
«Լռության րոպե» նախաձեռնությունն առաջին անգամ կյանքի կոչվեց 2010 թ. «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի առաջարկությամբ: Կոչն ուղղված է նաև Սփյուռքում բնակվող հայերին, Երևանի ժամանակով նույն ժամին մեկ րոպե լռությամբ հարգել Եղեռնի զոհերի հիշատակը: