Այս օրերին Երևանում է գտնվում Լիտվայի Լրագրողների միության նախագահ Դայնյուս Ռադզյավիչյուսը: Լիտվայի Լրագրողների միության նախագահն արդեն հասցրել է դասախոսություն կարդալ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Ապրիլի 28-ին Ռադզյավիչյուսը հանդիպել է հայ լրագրողների հետ և քննարկել լրագրության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները: Լիտովյան լրագրողը կանգ է առել մասնավորապես լրագրության ապագայի վրա սոցիալական ցանցերի և մամուլի դերի ու ազդեցության հարցի շուրջ: Ռադզյավիչյուսի կարծիքով, լրագրողներն այժմ ավելի շատ հիմնվում են «զգացմունքների, քան փաստարկների վրա», նրանք վախենում են փորձարկել: