2010-ին Հայաստանում ծնվել է 23 696 տղա 2009-ի 23 652-ի դիմաց: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 1200 նորածին անվանվել է Նարեկ 2009-ի 1134-ի փոխարեն: Ծնողների մոտ տարածվածությամբ երկրորդ տեղ է զբաղեցնում Դավիթ անունը (1111 երեխա 1049-ի փոխարեն), երրորդ տեղում Գոռ անունն է` 744 երեխա 2009-ի 725-ի փոխարեն:
Ինչ վերաբերվում է աղջիկներին, ապա 2010-ին նրանց ծնելիությունը կազմել է 20 856 2009-ի 20 761-ի դիմաց: Պետք է նշել, որ հայ ծնողները նախապատվությունը տալիս են Մանե անվանը` 914 երեխա 2009-ի 729-ի փոխարեն: Երկրորդ տեղում Անի անունն է` 733 աղջիկ 2009-ի 770-ի փոխարեն, երրորդ տեղում Միլենա անունը` 718 աղջիկ 2009-ի 730-ի փոխարեն:
Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, ծնողների համար նվազ նախընտրելի է Գուրգեն անունը տղաների համար, Սեդա անունը` աղջիկների: