ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում այսուհետ կգործի «Թեժ գիծ»՝ 55-00-89, 52-24-83 հեռախոսահամարներով:
Քաղաքացիները կարող են հաղորդել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը երաշխավորվում է, հաղորդում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: