AM
4 May 2011 - 04:28 AMT

Թբիլիսիում կքննարկեն Հարավային Կովկասում ավելի մաքուր արտադրության մեթոդաբանության ներդրման ուղիները

Մայիսի 6-ին Կովկաս տարածաշրջանային տնտեսական կենտրոնը «Հարավային Կովկասի երկրներում ավելի մաքուր արտադրության գաղափարի և մեթոդաբանության ներդրման ճանապարհով աջակցություն փոքր և միջին արտադրության մրցունակության և արդյունավետության բարելավմանը» նախագծի շրջանակներում կկազմակերպի կլոր սեղան «Կանաչ Տնտեսությանն ընդառաջ. ավելի մաքուր արտադրությունը` որպես գործիք» թեմայով: Նախագիծն իրականացվում է Նիդեռլանդների Բնակարանաշինության, տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Կլոր սեղանը տեղի կունենա այս տարվա մայիսի 6-ին` 10:00-ից 17:00, Թբիլիսիում: Կլոր սեղանի ընթացքում կդիտարկվեն և կքննարկվեն հիմնական եզրակացություններն ու խորհրդատվությունները Հարավային Կովկասի երկրներում Կանաչ Տնտեսության զարգացման ոլորտում:

Այս հանդիպմանը կմասնակցեն Հարավային Կովկասի համապատասխան նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, դոնորների, ՀԿ, ԶԼՄ և այլ շահագրգռված կողմերի ներկայացուցիչներ: