Մայիսի 3-ին, երբ Սուխոյ Սուպերջեթ 100 ինքնաթիռը վայրէջք էր կատարում, նրան թռչուն է բախվել: Ինքնաթիռն Աստրախանից թռչում էր Երևան, իսկ Երևանից պետք է մեկներ Թեհրան: Ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, և օդանավի մանրակրիտ ստուգումից հետո որոշում է ընդունվել շարունակել թռիչքը:
«Երևում է, իրեն արդարացնում են կոնստրուկտորական լուծումները, հազարավոր մասնագետների աշխատանքը, որը կյանքի է կոչվել յուրահատուկ, չափազանց բարդ մեխանիզմի մեջ: Այդ մեխանիզմը ոչ միայն առանց խափանումների է աշխատում, այն հեշտ կառավարելի է, հարմարավետ և անվտանգ: Ռուս ավիաշինարարները կարող են հպարտանալ նման աշխատանքով»,- ասվում է ավիաընկերության մամլո հաղորդագրության մեջ: